Էրդողանն ու Ալիևը օկուպացված Վարանդայում բացել են միջազգային օդանավակայան

Fizuli airport

  Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկա են գտնվել Արցախի օկուպացված Վարանդա (Ֆիզուլի) շրջանի միջազգային օդանավակայանի բացման արարողությանը:

Նրանց է հանձնվել նոր օդանավակայանի խորհրդանշական բանալին: Միջազգային օդանավակայանը կառուցվել է արագընթաց տեմպերով 8 ասմում: Առաջին փորձնական չվերթն իրականացվել է դեռևս սեպտեմբերի 5-ին: Էրդողանին այցի ընթացքում ուղեկցել են մի խումբ նախարարներ:

Էրդողանի աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված է նրա և Ադրբեջանի նախագահի առանձին  հանդիպումը, որի ընթացքում, ըստ թուրքական մամուլի՝  քննարկվելու են  թուրք-ադրբեջանական հարաբերությունները,  ինչպես նաև մտքեր են փոխանակվելու տարածաշրջանային և միջազգային գործընթացների վերաբերյալ:

Երկու նախագահները նաև մասնակցել են Ահմեթբեյլի-Ֆիզուլի (Վարանդա) — Շուշի և Ահմեթբեյլի- Հորադիզ-Մինջավան (Միջնավան) — Աղբենդ ցամաքային ճանապարհների հիմնարկեքի արարողությանը։

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…