Սոցհարցում. Թուրքիայում հարցվածների 47.2 տոկոսը արտահերթ ընտրություն է ցանկանում

Harcum

  Թուրքական «MOTTO և Bulgu» հետազոտական ընկերությունը նոր սոցհարցման արդյունքներ է հրապարակել, որոնք վերաբերում են Թուրքիայում ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ ընտրողների սպասումներին և քաղաքական նախապատվություններին: Հարցումն անցկացվել է Թուրքիայի 26 նահանգում, մասնակցել է ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող 1808 քաղաքացի: Նրանց ուղղվել է 2 առանցքային հարց.

1. Արդյո՞ք կցանկանան, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն:

2. Ո՞ւմ կընտրեին, եթե առաջիկա կիրակի ընտրություն անցկացվեր:

Հարցվածների 47.2 տոկոսը կողմ է արտահայտվել արտահերթ ընտրություններին, 46 տոկոսը ցանականում է, որ ընտրությունները տեղի ունենան սահմանված ժամկետում, 6.8 տոկոսը դժվարացել է կարծիք հայտնել: Հետազոտական ընկերությունը տվել է նաև արտահերթ ընտրություններին կողմ արտահայտվածների տոկոսն ըստ կուսակցական պատկանելությունը: Ըստ այդմ՝ արտահերթ ընտրությանը կողմ է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) ընտրազանգվածի 82 տոկոսը, իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) համակիրների 22 տոկոսը, «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) աջակիցների 31.7 տոկոսը, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կողմանկիցների (ԺԴԿ-HDP) 81.7 «Լավ» կուսակացության ընտրազանգվածի 74 տոկոսը:

2-րդ հարցին հարցվածների 32.4 տոկոսը պատասխանել է, որ հնարավոր ընտրությունների դեպքում քվերակելու է իշխող ԱԶԿ-ի օգտին, 27.9 տոկոսը պատրաստվում է ձայն տալ գլխավոր ընդդիմադիր ԺՀԿ-ին, ազգայնական ընդդիմադիր «Լավ» կուսակցությանը կողմ են արտահայտվել է 13.8 տոկոսը, ազգայնական ԱՇԿ-ին՝ 8.4 տոկոսը, իսկ քրդամետ ԺԴԿ-ին՝ 8.3 տոկոսը։

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…