Եվրամիությունը կճանաչի Հայաստանի COVID հավաստագիրը

Havastagir

 Եվրոպական Միությունը կճանաչի Հայաստանում եւ Մեծ Բրիտանիայում տրված կորոնավիրուսային հավաստագրերը: Այդ մասին ասվում Է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ:

«Այսօր Եվրոպական հանձնաժողովը որոշումներ Է ընդունել, որոնցով հաստատվում են, որ կորոնավիրուսային հավաստագրերը, որոնք թողարկվել են Հայաստանում եւ Մեծ Բրիտանիայում, համարժեք են եվրոպական Էլեկտրոնային COVID-հավաստագրերին»,-ասվում Է փաստաթղթում:

Հաղորդվում Է, որ երկու երկրները կմիացվեն Եվրամիության հավաստագրերի տրման համակարգին, եւ նրանց հավաստագրերը «կընդունվեն այն նույն պայմաններով, ինչպես որ ԵՄ-ի հավաստագրերը»: Հայաստանը եւ Մեծ Բրիտանիան իրենց հերթին կճանաչեն եվրոպական կորոնավիրուսային հավաստագրերը: 

Նշվում է, որ ընդունված որոշումներն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 29-ից:

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…