Թուրքիայի Կրոնական գործերի վարչության նախագահը՝ Շուշիի մզկիթում

Shushii mzkitum

 Թուրքիայի Կրոնական գործերի վարչության (Diyanet) նախագահ Ալի Էրբաշը և Ղուրանների ուսումնասիրության ու ընթերցանության խորհրդի (Mushafları İnceleme ve Kıraat Kurulu) նախագահ Հաֆըզ Շահինն այցելել են Ադրբեջանի բռնագրաված հայոց հնագուն բերդաքաղաք Շուշի։ Նրանք միասին ազան են կանչել Շուշիի Գոհար տիկնոջ Վերին մզկիթում։

Ազան — մզկիթի աշտարակից մահմեդական հոգևորականի կողմից հավատացյալներին արվող աղոթքի հրավեր:

Այդ մասին Ալի Էրբաշը գրառում է արել Twitter-ի իր էջում՝ նշելով, որ իրենց բախտ վիճակվեց ազան կանչել Ղարաբաղի սրտում՝ Շուշիում։

«Թող ամենակարող ալլահը մեր տարածաշրջանը մինչև դատաստանի օրը զուրկ չպահի իսլամի բարօրությունից և ազանի հնչյուններից»։

 

ermenihaber.am

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…