Կրակոցներ՝ Երևանում․ հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ

Krakocner

 Երեկ` հոկտեմբերի 28-ին, ժամը 20։00-ին կրակոցներ են հնչել Երևանի Արցախի պողոտայում։ Դեպքի մասին Factor.am-ին մանրամասներ հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։ «Ժամը 20։00-ին Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա քաղաքացի։ Պարզվել է, որ Արցախի պողոտայում անհայտ անձի և 20-ամյա երիտասարդի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում անհայտ անձը ատրճանակով մի քանի անգամ կրակել է 20-ամյա երիտասարդի ոտքերին՝ պատճառելով վնասվածք։ Տղայի կյանքը հաջողվել է փրկել»,- ասաց Գաբրիելյանը։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում։   Արփի Հակոբյան

 factor.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…