Փաշինյանը պետք է հայտնված լիներ ԱԱԾ մեկուսարանում. Արթուր Ղազինյան

Ghazinyan

 «Եթե այս հաղորդումը դիտեն ԱԱԾ կամ գլխավոր դատախազության աշխատակիցները, ապա նրանք պետք է անհապաղ հարուցեն քրեական գործ։ Ընդունեք սա՝ որպես հաղորդում, չնայած մի հատ արդեն ներկայացվել է անցյալ տարվա դեկտեմբերի վերջին»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Նրա խոսքով, մեր ժողովուրդը մի բան պետք է հասկանա, որ պետությունները կան և գոյատևում են ամեն միլիմետրի համար մղվող պայքարի արդյունքում:

«Երբ էսպես աջ ու ձախ բաժանելով գնում ենք ու վերացական քարտեզ ենք հորինում, անունն էլ դնում Սովետական Հայաստանի քարտեզ, որն ընդ որում, փոխվել է մի 60 անգամ և դրանով սկսում ենք ուղղակի հանձնել, էդպես պետություն չենք ունենալու։ Ինչ-որ մի պահի մենք կարթնանանք ու կտեսնենք մեր տան շեմին կանգնած ադրբեջանցի զինվորին, որը մեզ ասում է, որ այս տունն այլևս քոնը չի, վեր կաց, գնա այստեղից: Մեր երկրում իրավական որևէ նշույլ լինելու պարագայում, Նիկոլ Փաշինյանը պետք է հայտնված լիներ ԱԱԾ մեկուսարանում՝ որպես պետական դավաճան, որպես  ՀՀ տարածքային ամբողջականության դեմ գործողություն կատարած անձ»,-հավելել է Ղազինյանը:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…