«Բալասանյան» դաշինքը և ՔՊ-ն հուշագիր ստորագրեցին. Գյումրիի քաղաքապետ կդառնա Վարդգես Սամսոնյանը

Gyumrii qaghaqapet

«Բալասանյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը համագործակցության մասին հուշագիր ստորագրեցին: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, համագործակցության հուշագրի համաձայն՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում կառաջադրվի «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարդգես Սամսոնյանը, իսկ երկու փոխքաղաքապետերը կլինեն «Քաղաքացական պայմանագիր» կուսակցությունից:

Փոխքաղաքապետի թեկնածուների անուններ կհայտարարվեն նոյեմբերի 1-ին:

Հուշագրով կողմերը պարտավորվում են իրականացնել համատեղ կադրային քաղաքականություն՝ ստանձնելով համատեղ պատասխանատվություն քաղաքի կառավարման համար:

Հուշագիրը ստորագրեցին «Բալասանյան» դաշինքից Սոնա Առաքելյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Քնարիկ Հարությունյանը:

Գյումրիում հոկտեբերի 17-ին կայացած  ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Բալասանյան» դաշինքը (9637 ձայն), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (7785 ձայն), Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (1333 ձայն), «Զարթոնք» կուսակցությունը (2793 ձայն) և «Ապրելու երկիր» կուսակցությունը (1489 ձայն): 

Գյումրիի նորընտիր ավագանու առաջին նիստը կկայանա նոյեմբերի 1-ին, որի ընթացքում էլ կընտրվեն քաղաքապետն ու քաղաքապետի տեղակալները: 

Արմենուհի Մխոյան

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…