Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում «3+3» մեխանիզմի գործարկումը

Qnnarkel en

  Հռոմում G20 գագաթնաժողովի շրջանակներում կայացել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:  Հանդիպման ընթացքում հիմնականում ուշադրություն է դարձվել Բալկաններում և Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ երկու երկրների ջանքերի համակարգմանը:
«Կարծիքներ են փոխանակվել Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերի առաջխաղացման նպատակով  «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել միջազգային օրակարգի մի շարք հարցերին:
Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։