Թուրքիայում 96-ամյա կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել Էրդողանին վիրավորելու մեղադրանքով

Qreakan gorc

  Թուրքիայի Ուրֆա նահանգի Սիվերեք շրջանում ապրող 96-ամյա տատիկի՝ Ալիյե Յաբանսուի դեմ քրեական գործ է հարուցվել Թուրքիայի Հանրապետության նախագահին վիրավորելու մեղադրանքով։

Յաբանսուն անկողնային հիվանդ է և հիվանդանոցից տրված փաստաթղթի համաձայն՝ մեղսունակ չէ։ Նրա դեմ Ուրֆայի դատախազություն բողոք է ներկայացրել ոմն Մ․Ի․՝ կապված այն տեսանյութի հետ, որն առանց Յաբանսուի համաձայնության նկահարանվել է 2019 թվականին և տարածվել սոցիալական մեդիայում։

Դատախազության մեղադրական եզրակացության մեջ նշվել է, որ տեսնայութում Յաբանսուն «Թուրքիայի Հանրապետության նախագահի պատիվը և արժանապատվությունը վիրավորող խոսքեր է ասել»։ 

ermenihaber.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…