Նախատեսվում է արգելել դպրոցների մոտ մեքենաների կայանումը. փոխոստիկանապետ

Fidanyan

 «Մի շաբաթ է, դպրոցները փակ են և երթևեկությունը քաղաքում կանոնակարգված է, հատկապես դպրոցների մոտ մեքենաների կուտակումներ չկան: Իսկ դասերի օրերին, շատ մամաների համար ժամանց է դառնում, երեխաներին տանել դպրոց ու իրենք գնան 4 ժամ քաղաքում պտտվեն, հետո գան վերցնեն երեխային ու այդպիսով անտանելի դարձնել մեր քաղաքում երթևեկությունը: Կա՞ հնարավորություն գոնե դպրոցների մոտ արգելել մեքենաների կայանումը»,-փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին հարց ուղղեց պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Ի պատասխան Ֆիդանյանը համաձայնեց, որ դպրոցների դիմաց առանձին ժամերին մեքենաների կուտակումները շատ են և հավելեց, որ քննարկվում է դպրոցների դիմաց կայանելը արգելելու հնարավորությունը․ «Բայց այդ ծրագիրն իրագործելու համար մեզանից երկար ժամանակ է պահանջվելու, քանի որ պետք է խորությամբ վերլուծել, թե որ հատվածներն են հատկապես նման վիճակում, որովհետև կարող է դպրոցների մոտ արգելենք, բայց 100 մետր այն կողմ նման կուտակում առաջանա: Հետևաբար այստեղ ևս էական վերլուծություն է անհրաժեշտ, և վստահ եմ՝ արդյունքների կհասնենք»։

Իրավաբան.net

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…