Արցախի ՔԿ-ում վարույթ է ընդունվել 44-օրյա պատերազմում ձեռք բերած ռազմամթերքն ապօրինի փոխադրելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրգործը

Zenqer

 Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակչի կողմից Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ձեռք բերած ռազմամթերքն ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաք ապօրինի փոխադրելու և իր կողմից բնակեցված տանը ապօրինի պահելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
Նախաքննությունը շարունակվում է:
Արցախի ՔԿ-ն հիշեցնում է, որ ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 5-րդ մասով օրենսդիրը բացառիկ հնարավորություն է ընձեռել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր կամովին հանձնած անձին ազատել քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում, և կոչ է անում կամովին իրավապահ մարմիններին հանձնել նման առարկաները՝ այդ կերպ խուսափելով քրեական պատասխանատվությունից:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…