Արմեն Սարգսյանը զրույցներ է ունեցել Բայդենի, Մակրոնի, Մերկելի և մի շարք այլ առաջնորդների հետ

Handipumner

 Գլազգոյում անցկացվող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփ­ոխության մասին շրջան­ակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժող­ովի (COP26) երկրորդ օրը՝ նոյեմբերի 2-ին, կշարունակվեն մասնակից երկրների նախագահների և կառավարությունների ղեկավարների ելույթ­ները կլիմայի փոփոխու­թյանը դիմագրավելուն անհրաժեշտ հրատապ քայլերի վերաբերյալ­։

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Գլազգոյի համաժողովը նպատակ ունի մշակել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաձայ­նեցված գործողություն­ների ծրագիր:

Այսօր նախատեսված է նաև Հայաստանի Հանրապե­տության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը:

Իսկ մինչ այդ նախագահը գագաթնաժողովի շրջանակ­ում զրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Ֆրանսիայի նա­խագահ էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլ­եր Անգելա Մերկելի, Մոնակոյի արքայազն Ալբ­երտ Երկրորդի, Կատարի էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի, Եգի­պտոսի նախագահ Աբ­դել Ֆաթթահ Ալ Սիսիի, Սերբիայի նախագահ Ալ­եքսանդար Վուչիչի, Կի­պրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի, Արգեն­տինայի նախագահ Ալբեր­տո Ֆերնանդեսի, Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի, Ղրղզստ­անի նախագահ Սադիր Ժա­պարովի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, Իտալի­այի վարչապետ Մարիո Դրագիի, Կանադայի վարչ­ապետ Ջասթին Տրյուդոյ­ի, Ավստրալիայի վարչա­պետ Սքոթ Մորիսոնի, Լիբանանի վարչապետ Նեժ­իպ Միքաթիի, Լյուքսեն­բուրգի վարչապետ Քսավ­յե Բեթելի, Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյով­ենի, Ավստրիայի կանցլ­եր Ալեքսանդր Շալենբե­րգի, Եվրոպական խորհր­դի նախագահ Շառլ Միշե­լի հետ:

 

armitmes.com

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…