Շուրջ 80 տարի բնակիչները սպասել են իրենց փողոցի բարեկարգմանը

Chanaparh
 Արթիկի Ղուկասյան փողոցը համայնքի, թերևս, ամենահին ու կոլորիտային փողոցներից է: Սակայն հիմնադրման օրվանից մինչ օրս, շուրջ 80 տարի, Ղուկասյանի բնակիչները սպասել են իրենց փողոցի բարեկարգմանը: Համայնքների 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի հայտում Արթիկի համայնքապետարանը, ի թիվս մյուս 5 սուբվենցիոն ծրագրերի, ընդգրկեց նաև Ղուկասյան փողոցի բարեկարգման ծրագիրը:
Պետություն-համայնք համագործակցության արդյունքում օրերս ավարտվեցին 560 մ երկարությամբ և 5 մ լայնությամբ Ղուկասյան փողոցի տուֆ քարով սալիկապատման աշխատանքները։ Նեղլիկ, որոշ հատվածներում տեղանքով պայմանավորված թեք, իսկ ձմռան ամիսներին՝ դժվարանցանելի փողոցի նորոգման համար անհրաժեշտ գումարի 65 տոկոսը տրամադրեց պետությունը, 35 տոկոսը՝ համայնքը։ Արդյունքում բարելավվեց մոտ 3000 քառակուսի մետր մակերեսով ճանապարհը։ Բացի այդ, սալիկապատվեց նաև Ղուկասյան և Սպանդարյան փողոցները միացնող 40 մ երկարությամբ ճանապարհահատվածը: Ծրագրի ընդհանուր արժեքը 41 մլն 150 հազար դրամ է։ Շինարարական աշխատանքներն իրականացվեցին «Ճանշին» ՓԲԸ կողմից:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…