Էրդողանի հետ հանդիպմանը Բայդենը հստակորեն արտահայտել է ԱՄՆ-ի մտահոգությունը ռուսական S-400-ների վերաբերյալ․ Պետքարտուղարության խոսնակ

Biden

   ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը հստակորեն արտահայտել է Վաշինգտոնի մտահոգությունը Անկարայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում, գրում է ՏԱՍՍ-ը։ Նրան խնդրել են մեկնաբանել մամուլում տարածվող տեղեկությունները, թե Թուրքիան S-400 համակարգերը տեղափոխել է Ինջիրլիքի ավիաբազա, որտեղ տեղակայած են ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ուժերը։ «Մենք բավականին հստակ ուրվագծել ենք մեր դիրքորոշումը S-400-ների և Թուրքիայի հետ կապված։ Նախագահ Բայդենը Հռոմում վերահաստատել է մեր գործընկերությունը պաշտպանության ոլորտում և Թուրքիայի կարևորությունը՝ որպես ՆԱՏՕ-ի գործընկեր։ Սակայն հանդիպմանը նախագահը նաև նշել է Թուրքիայում ռուսական ЗРС S-400-ների առկայության շուրջ մտահոգության մասին։ Մենք շատ հստակ արտահայտել ենք մեր մտահոգությունն այդ համակարգերի հետ կապված, հստակ նշել ենք դրա հետևանքները, այդ թվում՝ F-35 կործանիչների համատեքստում»,- ասել ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակը։ Նա, սակայն, հստակ չի պատասխանել հարցին՝ արդյո՞ք Թուրքիան S-400 համակարգերը տեղափոխել է Ինջիրլիքի ավիաբազա կամ ի՞նչ տեղեկությունների է տիրապետում ԱՄՆ-ն այդ հարցով։   Էմմա Չոբանյան

factor.am

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…