ԱՄՆ-ն 50 բեռնատար զենք է ուղարկել Սիրիայի քրդական ուժերին

50 bernatar zenq

   Թուրքական իշխանամետ լրատվամիջոցները գրում են, որ ԱՄՆ-ն 50 բեռնատար զենք-զինամթերք է ուղարկել Սիրիայում գործող «Քրդական բանվորական» կուսակցությանը (ՔԲԿ-PKK) և Ժողովրդական պաշտպանության ուժերին (YPG) այն լուրերին զուգահեռ, որ Թուրքիան ամեն պահ կարող է ռազական գործողություն սկսկել Սիրիայում։

Նշվում է, որ 50 բեռնատարից բաղկացած շարասյունը մուտք է գործել Սիրիայի Քամըշլը քաղաք։ Բեռնատարներում եղել են զենքեր և նյութատեխնիկական միջոցներ։

Թուրքական լրատվամիջոցները հիշեցնում են, որ ԱՄՆ-ն զենքի մատակարարումից զատ, կազմակերպում է Ժողովրդական պաշտպանության ուժերի «ահաբեկիչների» կրթությունը։ Նշվում է, որ նրանք պատրաստություն են անցնում Հասեքեի, Դեր Զորի, Քամըշլըի ճամբարներում։

Հիշեցնենք, որ YPG և PKK-ն Թուրքիայում համարվում են ահաբեկչական կազմակերպություններ: Իսկ ԱՄՆ-ն YPG-ին համարում է  կարևոր գործոն ահաբեկիչների դեմ պայքարում:

 

ermenihaber.am

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…