Le Monde․ «Էրդողանը ջանում է պատմության մեջ Աթաթյուրքի նման հետք թողնել, բայց․․․»

Ataturq

 Ֆրանսիական «Le Monde» թերթի «Ո՞ւր է գնում Թուրքիան»  հոդվածում, նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ջանում է պատմության մեջ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի նման հետք թողնել, մինչդեռ վերջերս քամին սկսել է հակառակ ուղղությամբ փչել։

Ermenihaber-ը ստորև ներկայացնում է մեկ հատված այդ հոդվածից։

«Գաղափարական պատկանելությունն աստիճանաբար առաջ անցավ Էրդողանի վաղ պրագմատիզմից և սկզբնական կամավոր նախաձեռնություններից: Հետադարձ հայացքով, Հին մայրցամաքում խարիսխ գցելու ցանկությունը, որը նա բարձրաձայն և բացահայտ հայտարարել էր անցյալում, կարծես մարտավարություն էր բանակը [կառավարման համակարգից-թարգմ․] հեռացնելու համար, որն իրականում խոչընդոտում էր նրա երթը դեպի բացարձակ միապետություն (աբսալուտիզմ):

Իր քննադատների կողմից որպես նոր սուլթան բնորոշվող Էրդողանը ստեղծեց նախագահական համակարգ, որը հարմար է իր նպատակներին։ Նա մեկն է, ով կանանց ասում է, թե քանի երեխա պետք է ունենան նրանք և միաժամանակ նշանակում է բոլոր նախարարներին ու պարտադրում է դրամավարկային քաղաքականություն։ Էրդողանի երազանքը պատմության մեջ այնպիսի հետք թողնելն է, ինչպիսին թողել է հանրապետության հիմնադիրը՝ Աթաթյուրք անունով հայտնի Մուստաֆա Քեմալը, որի ժառանգությունն Էրդողանը երբեք չի դադարել ժխտել։

2019թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, սակայն, նրա առաջնորդած Արդարություն և զարգացում կուսակցությունը շատ մեծ քաղաքներ, այդ թվում՝ Ստամբուլն ու Անկարան զիջեց քեմալական ընդդիմությանը։ Այժմ արժութային ճգնաժամի և երկնիշ գնաճի պատճառով նրա մրցակիցների ճամբարը զգալիորեն ընդլայնվել է»։

 

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…