Ինչպես է թուրքական քարոզչամեքենան արջի ծառայություն մատուցում Ադրբեջանին

Arji carayutyun

Թուրքիան և Ադրբեջանը գրեթե բոլոր ուղղություններում և մասնավորապես տեղկատվական-քարոզչական ոլորտում գործողություններն առավելագույնս ներդաշնակեցրել են։ Գրում է Region Monitor-ը: Պատերազմի ընթացքում և դրանից հետո գործնականում ներդաշնակ համագործակցությունն ամրապնդել են ոլորտային մի շարք պայմանագրերով, ինչպես պետական մակարդակով, այնպես էլ առանձին լրատվամիջոցների։

Նման օրինակ է թուրքական «Ալբայրաք» հոլդինգի, որի կազմում է գործում մերձիշխանական «Յենիշաֆաք» թերթը,  և ադրբեջանական «Թրենդ» գործակալության միջև համագործակցության ու Turcikworld տեղեկատվական հարթակի ստեղծման մասին պայմանագիրը։ Այս համագործակցությունն այս փուլում առավելապես ուղղված է Հայաստանի դեմ՝ ծառայելով քաղաքական իշխանություններին սեփական օրակարգի առաջմղմանը։

Դրա հերթական դրսևորումն Արցախի և Հայաստանի թմրանյութերի տարանցման կենտրոն լինելու մասին Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևի մեղադրանքների  տիրաժավորումն է թուրքական մամուլի կողմից։ Թեմային մասնավորապես հետևողականորեն անդրադառնում են նույն «Ալբայրաք» մեդիա հոլդինգի լրատվականները՝ մասնավորապես Յենիշաֆաք կայքը։ Ընդ որում, գրեթե նույն բովանդակությամբ ու ձևակերպումներով տեքստը մի կողմից ներկայացվում է որպես սեփական աղբյուրներից ստացված տեղեկություն, մյուս կողմից՝ որպես հեղինակային հոդված։

Թուրքական կայքի նման գործելաոճը ոչ միայն հերթական անգամ բացահայտ ի ցույց է դնում թուրք-ադրբեջանական համագործակցության խորքային կողմերը, այլև մատնում է  Բաքվի՝ սեփական հանցանքները կոծկելու փորձերը։

Ըստ թուրքական կայքի 2 հրապարակումներում տեղ գտած պնդումների՝ Հայաստանն Արցախն օգտագործել է որպես թմրանյութների արտադրման և տարանցման կենտրոն։ Եվ միայն Արցախի որոշ շրջաններում վերահսկողություն սահմանելուց հետո  թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի գործողությունների շնորհիվ Ադրբեջանին հաջողվել է փակել այդ տարանցիկ ուղին։

Որպես նման հաջող գործողության օրինակ նշվում է Իրան-Ադրբեջան սահմանին Բիլեսուվար անցակետում առգրավված 520 կգ թմրանյութը։

Ուշագրավն այն է, որ այդ անցակետը, որտեղ իբրև թե ադրբեջանցի իրավապահները պայքարում են Ղարաբաղում թմրանյութեր ներմուծման դեմ, իրականում գտնվում է Իրան-Ադրբեջան սահմանին՝ Արցախի Հանրապետության՝ ներկայում ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող սահմաններից շուրջ 100 կմ հեռավորության վրա, ինչն աշխարհագրորեն անհնար է դարձնում այն պնդումը, թե Ղարաբաղը թմրանյութերի տարանցիկ ուղի է եղել: 

Փաստացի, թուրքական կայքն արջի ծառայություն է մատուցել՝ Բաքվի հանցանքները հայերին վերագրելիս ակամայից բացահայտելով Բաքվի թմրանյութերի առևտրի տարանցիկ ուղիներից մեկը։

 

ermenihaber.am

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…