Ծեծկռտուք Կապանում ռուս զինծառայողների մասնակցությամբ․ կա վիրավոր, բերման ենթարկվածներ

ceckrtuq

  Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 01։35-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, որը հայտնել է, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասի գազալցակայանի մոտ ազգությամբ ռուս զինվորները զենքերով վիճաբանում են գազալցակայանի աշխատակիցների հետ, հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 01։30-ի սահմաններում, Կապան համայնքի Ճակատեն բնակավայրում շինարարություն իրականացնող Ռուսաստանի դաշնության քաղաքացիներ 41-ամյա Եվգենի Գալանովը, 41-ամյա Եվգենի Դյանովը և 50-ամյա Պյոտր Գորբուլյակը մտել են նշված թաղամասի 1/3 հասցեում գործող «Սմարթ» ՍՊԸ սուպերմարկետ, վիճաբանել սուպերմարկետի աշխատակից, Սյունիքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ավանեսյանի հետ, վերջինիս քաշքշելով՝ հանել դրամարկղի մոտից և հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Պարզվել է նաև, որ միջադեպին ականատեսներ Սյունիքի մարզի բնակիչներ 23-ամյա Ալեքսան Գրիգորյանը, 22-ամյա Մահան Մարտիրոսյանը և սուպերմարկետի հաճախորդ, Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Արտաշես Մանուչարյանը փորձել են հանդարտեցնել միջադեպը, սակայն ՌԴ քաղաքացիները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել վերջիններիս հասցեին, որի հետևանքով Ե․ Գալանովը գլխի շրջանում ստացել է մարմնական վնասվածքներ։

Ե․ Գալանովը, Ե․ Դյանովը և Պ․ Գորբուլյակը բերման են ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին, իսկ Ա․ Ավանեսյանը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել Կապանի բժշկական կենտրոն։ 

ՌԴ քաղաքացիներից Ե․ Գալանովն աշխատում է «Բաստիոն» ՍՊԸ-ում՝ որպես պահեստապետ, Ե. Դյանովը աշխատում է «Բաստիոն» ՍՊԸ-ում՝ որպես փոխտնօրեն, Պ․ Գորբուլյակն աշխատում է «ՍՄՍ» գործարանի ներկայացուցիչ, հիվանդանոց տեղափոխված Ա․ Ավանեսյանն աշխատում է «Սմարթ» ՍՊԸ-ում՝ որպես գանձապահ, Ա․ Գրիգորյանն ու Վ․ Մարտիրոսյանն աշխատում են «Արքագազ» ՍՊԸ-ում՝ որպես լիցքավորողներ։

Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…