Նշանածի տանն է եղել, հեռախոսին նամակ է եկել.մանրամասներ հայտնի պարուսույցի, նրա մոր և եղբոր մասնակցությամբ սպանությունից. armtimes

Manramasner spanutyunic

  Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Երեւանի առանձնատներից մեկում տեղի էր ունեցել դաժան սպանություն. հարսնացուի տանը հայտնաբերվել էր 36-ամյա տղամարդու դին՝ գլխի եւ մարմնի տարբեր հատվածների բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով:

ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին սպանության դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնել:

Դեպքը տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի տներից մեկում: Նոյեմբերի լույս 8-ի գիշերը 36-ամյա Ա. Ս.-ն իր նշանածի տանն է եղել եւ ընտանիքի անդամների հետ շփվել: Զրույցի ընթացքում ապագա փեսայի հեռախոսահամարին նամակ է եկել: Նրա հարսնացուն էլ հետաքրքրվել է, թե ո՞վ է վերջինիս այդ ժամին նամակ գրում: Ա. Ս.-ն հրաժարվել է պատասխանել հարսնացուի հարցին և նրան տալ իր հեռախոսը: Որից հետո խոսակցությունը վերածվել է վիճաբանության, դրանից հետո էլ տեղի է ունեցել սպանության դեպքը:

Քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված զննությամբ նշված առանձնատան խոհանոցում հայտնաբերվել է 6 հատ դանակ՝ արնանման հետքերով:

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ սպանության մեջ կասկածվողներից մեկը, այսինքն՝ հարսնացուն, հանրությանը հայտնի պարուհի, պարային ստուդիաներից մեկի հիմնադիր ղեկավար Լ. Հ.-ն է: Մյուս երկու կասկածյալները նրա եղբայրն ու մայրն են՝ Մ. Հ.-ն և Մ. Շ.-ն: Նշված երեք անձինք էլ ձերբակալվել են:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ Կոտայքի մարզի 36-ամյա բնակչի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…