Սեղմված գազի գինն առաջիկայում կբարձրանա. «Ժողովուրդ»

Gazi giny

  «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում սեղմված բնական գազի գինը, հնարավոր է, առաջիկայում բարձրանա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին փոխանցեցին գազալցակայանների աշխատողները: Նրանց խոսքերով՝ առաջիկա ամիսներին սեղմված բնական գազի մեկ լիտրը, հնարավոր է, 20-30 դրամով թանկանա:

Ի դեպ, որոշ գազալցակայաններում բնական սեղմված գազի մեկ լիտրը վաճառվում է 310, իսկ որոշներում՝ 320-330 դրամով: Մեզ հայտնի դարձավ, որ բենզինի գնի բարձրացումը գազալցակայանների ղեկավարներին ստիպել է մտածել գազի գինը բարձրացնելու մասին:

Գազալցակայանների աշխատողների խոսքերով՝ բենզինի գինը 520 դրամի սահմաններում չի մնա, այն առաջիկայում է՛լ ավելի կբարձրանա եւ կհասնի 700 դրամի. «Եթե բենզինի գինը դառնա 700-800 դրամ, գազն էլ կթանկանա հաստատ»: Ի դեպ, տեղեկացնենք, որ հեղուկ գազի գինը եւս շարունակում է բարձր մնալ. մեկ լիտրը 260 դրամ է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…