Փոփոխություններ Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի վերաբերյալ

Popokhutyun

  ՌԴ «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» Դաշնային օրենքում փոփոխություններ մտցնելու մասին Դաշնային օրենքի և «Ռուսաստանի Դաշնությունում պետական մատնադրոշմային գրանցման մասին» 2021 թ. հուլիսի 1-ի Դաշնային օրենքի՝ աշխատանքային գործունեության նպատակով ՌԴ ժամանած Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիները 2021 թ. դեկտեմբերի 29-ից պարտավոր են.

— մեկանգամյա պետական մատնադրոշմային գրանցում ու լուսանկարահանում անցնել ՌԴ մուտք գործելու օրվանից երեսուն օրացուցային օրվա ընթացքում.

— ՌԴ մուտք գործելու օրվանից երեսուն օրացուցային օրվա ընթացքում բժշկական զննություն անցնել՝ նրանց կողմից առանց բժշկի նշանակման թմրանյութերի կամ հոգեմետ դեղերի օգտագործումը և ՌԴ լիազոր դաշնային մարմնի կողմից հաստատված ցանկով՝ շրջապատի համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների ու մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ-վիրուս) հետևանքով առաջացած հիվանդությունների առկայությունը հաստատելու կամ ժխտելու նպատակով.

— տվյալ բժշկական փաստաթղթերի ժամկետը լրանալուց հետո երեսուն օրացուցային օրվա ընթացքում կանոնավոր կերպով՝ անմիջաբար կամ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով՝ պետական և մունիցիպալ ծառայությունների միասնական պորտալի միջոցով կամ ենթագերատեսչական ձեռնարկության կամ լիազոր կազմակերպության միջոցով, ներքին գործերի բնագավառի գործադիր իշխանության տարածքային մարմին ներկայացնել հրատապ բժշկական փաստաթղթերը:

Օտարերկրյա քաղաքացիների կողմից այս պահանջները չկատարելու դեպքում նրանց ժամանակավոր կեցության ժամկետը Ռուսաստանի Դաշնությունում կրճատվում է: Ինչպես և՝ ՌԴ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշում է կայացվում նրանց կեցության (բնակության) անցանկալիության կամ ՌԴ մուտքն արգելելու մասին, եթե բուժզննության արդյունքներով հաստատվել է նրանց կողմից առանց բժշկի նշանակման թմրանյութերի կամ հոգեմետ դեղերի օգտագործման կամ նոր պոտենցիալ հոգեներգործուն դեղերի օգտագործման կամ ՄԻԱՎ-ի փաստը:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…