Սպանության փորձ Սլովակիայի Հանրապետության քաղաքացու նկատմամբ. գործը դատարանում է

Slovakiayi qaghaqaci

  ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիր քաղաքի բնակչի կողմից Սլովակիայի Հանրապետության՝ ազգությամբ հայ քաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ըստ քննությամբ պարզված հանգամանքների՝ 2015թ. սեպտեմբերի 13-ին Սլովակիայի Հանրապետության Միխալովցե քաղաքի ոստիկանության տարածաշրջանային դեպարտամենտում հաղորդում է ստացվել այն մասին, որ կտրած-ծակած վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 30 տարեկան տղամարդ:

Փաստի առթիվ 2015թ. սեպտեմբերի 13-ին Սլովակիայի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործով իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, 30-ամյա տղամարդուն վնասվածքներ հասցրած անձի ինքնությունը, ով ՀՀ քաղաքացի է, Արմավիր քաղաքի 54-ամյա բնակիչ:

Վերջինիս նկատմամբ Սլովակիայի իրավապահ մարմինների կողմից դեռևս 2016թ. մայիսին հայտարարվել է միջազգային հետախուզում, որի վերաբերյալ համապատասխան գրություն է ուղարկվել Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրո, իսկ 2018թ. հոկտեմբերին հիշյալ քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի վարույթ: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել՝ Արմավիրի բնակչին առաջադրված մեղադրանքը փոփոխելու, նրա արարքը ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու, որպես մեղադրյալ ներգրավելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

ՀՀ քննչական կոմիտեի կողմիտեի կողմից ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների, ՀՀ Ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում 2019թ. հունվարի 27-ին Արմավիրի բնակիչը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Մինչդատական վարույթում իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչը 30-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, 2015թ. սեպտեմբերի 12-ին հետապնդել և ժամը 23:40-ի սահմաններում Սլովակիայի Հանրապետության Միխալովցե քաղաքի Կոնեչնա փողոցում կանգնեցրել է տուժածի ավտոմեքենան, իսկ երբ վերջինս իջել է ավտոմեքենայից, սուր կտրող-ծակող առարկայով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակի շրջանին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ Արմավիր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…