Թուրքիան աշխարհում ամենառիսկային տնտեսություն ունեցող 10 երկրներից մեկն է

tntesutyun

   Գերմանական «Scope Ratings» կազմակերպության զեկույցի համաձայն՝ Թուրքիան Արգենտինայի հետ միասին 2021 թվականին ամենառիսկային տնտեսությունն ունեցող 10 երկրների շարքում է։

Զեկույցում  ուսումնասիրվել և դասակարգվել է 95 երկիր։ Հաշվի առնելով այդ երկրների բյուջեի դեֆիցիտը, արտաքին պարտքը և այն ներդրումները, որոնք կարող են ներգրավվել՝ զեկույցում սահմանվել են նաև տնտեսական փխրունության միավորներ։ Թուրքիան այդ շարքում 91-րդն է՝ առաջ լինելով միայն Կոլումբիայից, Զամբիայից, Անգոլայից և Լիբանանից։

Նշվում է, որ Թուրքիայի տնտեսության ռիսկայնության գնահատականը 2020 թվականից սկսած իջնում է, քանի որ երկրում ամեն ինչ կենտրոնացվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձեռքում։

Թուրքիան նաև գտնվում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի «փխրուն տնտեսություն ունեցող երկրների քառյակի» մեջ։ Նշյալ քառյակում են նաև Վրաստանը, Բելառուսը և Հայաստանը։

 

ermenihaber.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…