Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կալանավորվել է

Menua

  Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կալանավորվել է: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը: 

«Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի որոշումը, գրավը վերադարձրել է և կալանավորման որոշումն է ուժի մեջ թողնել»,- փոխանցեց պաշտպանը:

Հիշեցնենք, որ սույն թվականի հոկտեմբերի 14-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Բորիս Բախշիյանի գլխավորությամբ կայացած նիստում, որոշում էր կայացվել 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Հովսեփյանին: 

Մենուա Հովսեփյանը ձերբակալվել էր օգոստոսի 17-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1 կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով) և ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):

Պաշտպանը մեզ հետ զրույցում նշեց՝ սա պատմության մեջ նախադեպը չունեցող որոշում է. «Մենուա Հովսեփյանն ունի 5 անչափահաս զավակ, երկրորդ խմբի հաշմանդամ է, նախկինում չդատված, իսկ դատարանը որոշեց նրան կրկին կալանավորել, այն դեպքում, երբ մենք 30 միլիոն դրամ գրավ էինք տվել: Դե եկեք գրավի ինստիտուտը վերացնենք, մենուաների նկատմամբ գրավը չի կիրառվում, գրավը միայն օլիգարխների դեպքում է գործում»,- եզրափակեց պաշտպանը: 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…