Հայաստանը հետաքրքրված է ռուսական նորագույն «Կա-52Մ» և «Մի-28Նէ» հարվածային ուղղաթիռներով

Rostekh

 Մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Ղազախստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), հետաքրքրություն են ցուցաբերում ռուսական նորագույն «Կա-52Մ» և «Մի-28Նէ» հարվածային ուղղաթիռների նկատմամբ։ Այս մասին այսօր ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է «Ռոստեխ» պետական ​​կորպորացիայի «Ռուսական ուղղաթիռներ» հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին։ Նրա խոսքով՝ Dubai Airshow 2021 միջազգային ցուցահանդեսի շրջանակում, որն անցկացվել է նոյեմբերի 14-18-ը ԱՄԷ-ում, օտարերկրյա հաճախորդների մեծ հետաքրքրություն է գրանցվել ռուսական «Կա-52Մ» և «Մի-28Նէ» մարտական ուղղաթիռների նկատմամբ։ «Պատվիրակություններ կային Հայաստանից, Ղազախստանից, Մալայզիայից, Մավրիտանիայից, ԱՄԷ-ից, Սաուդյան Արաբիայից։ Ռոսօբորոնէքսպորտի գործընկերներն ակտիվորեն աշխատում են առաջխաղացման ուղղությամբ, մենք գոհ ենք այն արդյունքից, որ ունենք»,- նշել է գործակալության զրուցակիցը։ Նշվում է, որ ԱՄԷ-ում անցկացված Dubai Airshow 2021-ի գլխավոր նորույթներից էր «Մի-28Նէ» հարվածային ուղղաթիռի միջազգային պրեմիերան։ Նախկինում «Գիշերային որսորդի» այս մոդիֆիկացիան երբեք չի ցուցադրվել արտասահմանյան ցուցահանդեսներում։ «Կա-52»-ը ևս առաջին անգամ է մասնակցել է Dubai Airshow-ին։

Տաթև Ֆռանգյան

factor.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…