Մեկնարկել է ազատագրական շարժումը, հավաքվում ենք Երևանի Հանրապետության հրապարակում. Սոֆյա Հովսեփյան

Sofia

 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ազդարարում է ազատագրական շարժման մեկնարկի մասին.

«Հայրենակիցներ, մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է.
— կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,

— թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,

— պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է՝ Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ։

Նոյեմբերի 22-ին, ժամը 17:00-ին հավաքվում ենք Երևանի Հանրապետության հրապարակում՝ տեր կանգնելու մեր երկրին ու պետականությանը»,- գրել է Փաշինյանի նախկին թիմակիցը իր ֆեյսբուքյան էջում։

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…