Հայաստանը տեղեկացրել է ՌԴ-ին՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ սկսելու պատրաստակամության մասին

RD

   Հայաստանի իշխանությունները հայտնել են Ռուսաստանի Դաշնությանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների սկսելու պատրաստակամության մասին այն բանից հետո, երբ Մոսկվան հայտարարեց այդ գործընթացին աջակցելու պատրաստակամության մասին։ Այդ մասին այսօր  TACC-ին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

«Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում՝ մեր դաշնակից Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Եվ մեր ռուս գործընկերների հետ քննարկումների ժամանակ մենք ասել ենք, որ պատրաստ ենք կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների։ Երբ գործընթացն առաջ ընթանա, մենք, իհարկե, հանրությանը կտեղեկացնենք իրադարձությունների զարգացման մասին»,- ասել է նա։

Հունանյանի խոսքով, ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված է, որ Հայաստանը միշտ պատրաստ է եղել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։ «Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ այս պահին Թուրքիայի հետ բանակցություններ չկան»,- հավելել է նա։

Չնայած ընդհանուր սահմանին, Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հարաբերությունների սկզբունքների մասին արձանագրություններ, սակայն այդ փաստաթղթերը կողմերի կողմից չվավերացվեցին։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարեց արձանագրությունները չեղարկելու մասին։

Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Թուրքիան օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության գոտում ռազմական գործողությունների ժամանակ։ Երևանն ու բազմաթիվ կառույցներ նաև պնդում են, որ Անկարան Մերձավոր Արեւելքից զինյալներ է ուղարկում տարածաշրջան։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…