ՀԷԿաշինության ոլորտում պետությանը 116 միլիոն դրամի չափով վնաս պատճառելու գործով մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ԱՀ ՔԿ

AH qk

ԱՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող և ԱՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի հսկողությամբ քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա պարզվել է, որ 2017-2019թթ. ընթացքում օրենքով սահմանված հաշվետվությունում և հաշվարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելու և որոշ տեղեկություններ թաքցնելու եղանակով ,,Հ.Է.Կ. ՇԻՆ,, ՓԲ ընկերության կողմից Արցախի Հանրապետության բյուջե չի վճարվել ընդհանուր 116.029.500 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափ կազմող հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ: Հիշյալ քրեական գործով 17.11.2021թ. որոշում է կայացվել Լ.Գ-ին ԱՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության կատարման համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին: 22.11.2021թ. միջնորդություն է ներկայացվել ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը դատարանի որոշմամբ բավարարվել է: Նույն օրը որոշում է կայացվել նաև մեղադրյալի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Պետությանը պատճառված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 4.000.000 դրամ գումար: Քրեական հետապնդման մարմնի կողմից ձեռնարկվում են բոլոր միջոցները ենթադրյալ հանցագործությամբ Արցախի Հանրապետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…