ԱՀԿ-ն զգուշացնում է, որ հայտնվել է կորոնավիրուսի նոր շտամ

AHK

  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ուրբաթ՝ նոյեմբերի 26-ին, արտակարգ խորհրդակցություն կհրավիրի կորոնավիրուսի Բ.1.1.529 նոր շտամի վերաբերյալ, որը վերջերս է հայտնաբերվել Բոթսվանայում, Հարավային Աֆրիկայում և Հոնկոնգում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Financial Times-ին։

Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր, որ այս պահին գիտնականներին հաջողվել է հավաքել այս շտամի վիրուսի մոտ 100 գենետիկական շարունակություն։ Նախնական վերլուծությունը ցույց է տվել մեծ թվով մուտացիաներ, որոնք դեռ պետք է ուսումնասիրվեն:

Նոյեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ տասը մարդ վարակվել է Բ.1.1.529 շտամով Հարավային Աֆրիկայում, Բոթսվանայում և Հոնկոնգում։ Բրիտանացի գիտնականները չեն բացառում, որ նոր շտամին ավելի հեշտ կհաջողվի խուսափել հակամարմիններից, քան դելտա տարբերակին: Բ.1.1.529-ի բազմաթիվ մուտացիաները հիմք են տալիս ենթադրել, որ վիրուսը ծագել է թույլ իմունային համակարգ ունեցող ՄԻԱՎ-ով կամ ՁԻԱՀ-ով հիվանդների մոտ: Ենթադրվում է, որ դա կարող է լինել վարակի ամենավտանգավոր տարբերակը։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…