Խիստ վերահսկողական մեխանիզմներ կսահմանվեն ավտոմեքենաների չեզոքացման համակարգերի (катализатор) ապամոնտաժման նկատմամբ

katalizator

 Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն և 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։

✅ Նախագծի ընդունման արդյունքում կկատարելագործվի տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացը, առավելագույն չափով կնվազեն ավտոտրանսպորտային միջոցների՝ սարքին վիճակում գտնվող չեզոքացման համակարգի ապամոնտաժման, առանց չեզոքացման համակարգի և դրա անսարք վիճակում ավտոտրանսպորտային միջոցի շահագործման դեպքերը, էականորեն կնվազեն մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումների ծավալները, ինչպես նաև դրանց վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու կյանքի ու առողջության վրա։

✅ Նախագիծն ու դրա հիմնավորումը ներկայացված են իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում` https://www.e-draft.am/projects/3751

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…