«Արմավիր» քկ-ում կարկանդակների միջոցով թմրանյութեր փոխանցելու փորձ է արվել

Tulik

 Դեկտեմբերի 02-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի հանձնուքների ընդունման-հանձնման սենյակում զննության են ենթարկել Հ․Մ․-ի կողմից դատապարտյալ Հ․Ա․-ին բերված հանձնուքը: Դրանում առկա կարկանդակներից 3-ի մեջ թաքցված է եղել պոլիէթիլային տոպրակով պարուրված 3 փաթեթ՝ ընդհանուր 29,78 գրամ քաշով։

Այս մասին հաղորդագրություն  է տարածել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը:

Զննության արդյունքում փաթեթներից հայտնաբերվել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,46 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման, և մարիխուանա թմրամիջոցին նմանվող, 1,86 գրամ քաշով սուր հոտով, դեղնականաչավուն զանգվածներ։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…