Բաքվի բռնապետը հերթական անգամ բարբաջել է, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» մասին. Ոսկանյան

Iranaget

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 

«Այսօր Բաքվի բռնապետը հերթական անգամ բարբաջել է, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» մասին, սակայն դա արել է մի վայրում, որն էթնիկական կազմի առումով ինքնին խնդրահարույց տարածք է, քանի որ Ղուբայի շրջանի Ղոնախքենդ ավանը Լեռնային Շիրվանի այն բնակավայրերից է, որտեղ ապրում են բացառապես կովկասյան պարսիկներ (թաթեր)։
 

Ադրբեջանաբնակ կովկասյան պարսիկների շրջանում, ըստ հենց ադրբեջանական տելեգրամյան ալիքների վերջին հրապարակումների՝ 2014թ․ էթնիկական հողի վրա տեղի են ունեցել ձերբակալություններ և բռնաճնշման այլ գործողություններ «Շիրվանի ազատագրության ճակատ» կազմակերպությանն անդամակցելու և Շիրվանի Պարսկական Հանրապետության ստեղծելու նպատակով հնարավոր զինված ապստամբություն բարձրացնելու պատրվակով։

 

Բաքվի բռնապետը սեփական բնակչության շրջանում զանազան՝ այդ թվում էթնիկական հողի վրա, դժգոհությունները սանձելու նպատակով պարբերաբար հայտարարել է, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բոլոր խնդիրների իբր պատճառն Արցախում չլուծված հակամարտությունն է։
 

Հիմա նույն հաճախությամբ «պնդելով», թե այդ հակամարտությունն այլևս գոյություն չունի, նա հայտնվել է իր իսկ լարած թակարդում և փորձում է դրանից դուրս պրծնել նաև կովկասյան պարսիկների միջավայրում ինչ-որ «Զանգեզուրյան միջանցքի» մասին բարբաջելով, մինչդեռ այս մարդկանց անհրաժեշտ է իրենց գոնե նվազագույն էթնիկական իրավունքների ապահովում, այլ ոչ թե իրականում պանթուրանական միջանցք, որը կհանգեցնի նաև այս հինավուրց իրանական ժողովրդի վերջնական ձուլմանը»։

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։