Երևանում ապակին կոտրելու միջոցով թալանել են թանկարժեք հագուստի խանութը. պատճառվել է մի քանի հազար դոլարի վնաս

talan

   Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժի ահազանգ է  ստացվել, որ  Հարավարևմտյան թաղամասի Զորավար Անդրանիկի փողոցում գործող «Հովման» հագուստի խանութի ապակին կոտրել են: Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ  գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, պարեկներ Էդգար Դարբինյանի, Արման Սարինյանի գլխավորությամբ: Պարեկները սահմանազատել են տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի  օպերատիվ խումբը՝  բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ 3 դիմակավորված անձանցից մեկը քարով կոտրել է խանութի դռան ապակին, ապա մտել ներս և այնտեղից հափշտակել հագուստներ, իսկ նրանցից մեկը դրամարկղից գողացել է գումար, ապա դիմել փախուստի: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ խանութին պատճառվել է մի քանի հազար դոլարի վնաս: Ոստիկանությունը ձեոնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, գողերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանը հայտնում է, որ ապակի կոտրելն ու խանութը թալանելը տևել է  20-25  վայրկյան: shamshyan.com 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…