ՌԴ փոխվարչապետ. «Մեր անօդաչուները տեխնիկապես գերազանցում են թուրքական Bayraktar-ներին»

Mer anodachunery

 Ռուսաստանում մշակված անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ)  տեխնիկական տեսանկյունից գերազանցում են թուրքական «Bayraktar» հարվածային  անօդաչու թռչող սարքին։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը։

«Ռուսական մշակումները ոչ միայն չեն զիջում, այլ նաև տեխնիկապես գերազանցում են ձեր նշած անօդաչու համակարգին»,- ասել է Բորիսովը՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ են արդյոք ռուսական անօդաչու թռչող սարքերը մրցել թուրքական Bayraktar-ների հետ։

Ըստ Բորիսովի՝ Ռուսաստանը կարող է համալրել ԱԹՍ արտադրող և արտահանող երկրների շարքը։

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…