Իշխող խմբակցությունն արդեն իրավասու է առաջադրելու հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու. Անդրանիկ Քոչարյան

Qocharyan

  Նախորդ շաբաթ «Հայաստան» խմբակցությունը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չէր ներկայացրել: Այս մասին այսօրվա նիստի ընթացքում հայտնեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Այսօր էլ ընդդիմադիր խմբակցությունների անդամները չէին մասնակցում հանձնաժողովի նիստին:

«Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի՝ տվյալ իրավասությունն անցնում է ամենամեծ գործակից ունեցող քաղաքական ուժին, այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը:

12-րդ կետը հստակ արձանագրում է՝ եթե խմբակցությունը սահմանված ժամկետում մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի՝ իրեն վերապահված թափուր պաշտոնում թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակից ունեցող խմբակցությանը: Հիմա մենք գտնվում ենք իրավակարգավորման այլ դրույթի տիրույթում, և պետք է շարժվենք ըստ այդ դրույթի:

Արդեն իշխող խմբակցությունն ինքն իրավասու է իր կողմից առաջադրելու թեկնածու: Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը թեկնածու չի առաջադրել, դա խոսում է  այն մասին, որ իշխող խմբակցությունը ցանկություն չունի ընդդիմությանը հասանելիք թափուր պաշտոնն անմիջապես վերցնել»,- ասաց Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ ակնկալվում է, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կոնսենսուսի միջոցով հանձնաժողովի նախագահի տեղակալի հնարավոր տարբերակներ ներկայացնեն, հակառակ դեպքում «Քաղաքացիական պայմանագիրն» ինքն է որոշելու թեկնածուին:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…