COVID-19. Առողջապահության նախարարությունը քննարկում է ստացիոնար բուժումը չպատվաստվածների համար վճարովի դարձնելու հարցը

Vcharovi

  ՀՀ առողջապահության նախարարությունը քննարկում է չպատվաստված ու կորոնավիրուսով վարակված հիվանդների համար ստացիոնար բուժումը վճարովի դարձնելու հարցը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը

«Հաշվի առնելով երկրում իրականացվող պատվաստումային գործընթացը, որն այդքան էլ գոհացուցիչ չէ, ինչպես նաև կորոնավիրուսի նոր շտամերի ի հայտ գալու փաստը, ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է քննարկել այն տարբերակը, որ հնարավոր է չպատվաստվածների դեպքում կորոնավիրուսի ստացիոնար բուժումը դառնա վճարովի: Մեր քաղաքացիներին պետությունն առաջարկում է անվճար պատվաստման տարբերակ»,-ասաց Հռիփսիմե Խաչատրյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք դա նախատեսված է սահմանել փետրվարի 1-ից՝ Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ դա նախնական ժամկետ է և կարող է փոփոխվել: Նա նկատեց, որ այդ խնդիրը միշտ էլ նախարարության քննարկման առանցքում է եղել, ու,կախված իրավիճակից, կլինեն վերջնական որոշումներ:

«Կորոնավիրուսի դեպքում որոշումներն իրավիճակային են, հաշվի ենք առնում հիվանդացության թվերը, տարածվելու տեմպը, պատվաստումների ցուցանիշը: Առիթը բաց չեմ թողնի և մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ կհորդորեմ պատվաստվել: Մեր պետությունը, պատվաստանյութերի մրցավազքի մեջ կարողանում է ձեռք բերել այն քանակի պատվաստանյութեր, որ բոլորին բավարարի: Հայաստանն այն բացառիկ պետություններից  է, որ պատվաստանյութի ընտրության հնարավորություն է ընձեռում»,-ասաց Հռիփսիմե Խաչատրյանը:

Հարցին, թե Հայաստանը երբ կունենա «Pfizer» պատվաստանյութը, նախարարի մամուլի խոսնակը նշեց, որ դրա հետ կապված դեռ նորություն չկա, բանակցությունները շարունակվում են, ժամկետները հստակ չեն: «Այն քաղաքացիները, որոնք ամեն դեպքում սպասում են «Pfizer»-ին, կհիշեցնեմ, որ այդ խմբի պատվաստանյութ Հայաստանն ունի, դա «Մոդերնա»-ն է»,-հավելեց Հռիփսիմե Խաչատրյանը:

Հայաստանում հասանելի են «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «ՍպուտնիկՎի», «Սինոֆարմ»,  «Մոդերնա»պատվաստումները: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, շարժական կենտրոններում:  Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիներըՊատվաստումներն անվճար են:

Աննա Գզիրյան

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…