Անի Խաչատրյանը պարզաբանել է, թե ինչու է միանում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին

parzabanum

Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, թե ինչու է միանում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին:

Նա նշել է մի քանի կետեր ու հավելել , որ ըստ իրեն՝ Երևանի քաղաքապետ պետք է լինի Լույս, ԲՀԿ և Իմ քայլը խմբակցությունների քաղաքական ուժը ներկայացնող:

Խաչատրյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Ինչու՞ եմ միանում Երևանի քաղաքապետի հրաժարականի ստորագրահավաքին.

Քաղաքապետը ներկայացնում է քաղաքական ուժ, և եթե կապերը խզել է այդ ուժի հետ, այլևս չի կարող պաշտոնավարել: Քաղաքապետը պետք է աշխատի ավագանիների հետ, Հայկ Մարությանը աշխատում է ինքն իր հետ և գրեթե չի շփվում ավագանիների հետ, փոխարենը պտտվում են լուրեր, որ սերտ կապեր է հաստատել նրանց հետ, որ չեն էլ մասնակցել ավագանու ընտրություններին:

Համարում եմ, որ Հայկ Մարությանը կորցրել է Երևանի քաղաքապետ լինելու իրավական հիմքերը ու բարոյական իրավունքը:

Երևանի քաղաքապետ պետք է լինի Լույս, ԲՀԿ և Իմ քայլը խմբակցությունների քաղաքական ուժը ներկայացնող:

Հ.Գ. Հիշեցնեմ, որ մեր ուժի քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն էր»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել:

 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…