Քաղաքացին ֆեյսբուքում 7․800․000 եվրո է պահանջել Լեւոն Տեր-Պետրոսյանից

Levon

 Aravot.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 16-ին ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ-ից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածի կարգով նյութեր նախապատրաստելու համար Երևան քաղաքի վարչություն է ստացվել Վարդան Սեդրակյան ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից իր էջում կատարված հրապարակման լուսապատճենը: 

Ըստ լուսապատճենի, վերջինս ՀՀ առաջին նախագահից 40 օրյա ժամկետում պահանջել էր 7․800․000 եվրո գումար՝ սպառնալով չտալու դեպքում վերջինիս համար ծանր հետևանքների առաջացում: Նախապատրաստվում են նյութեր։ 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…