Գերեվարված անձանց վերադարձի գործընթացներ լինելու են. իրավապաշտպան

Gerevarvacnery

  Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց վերադարձի գործընթացը շարունակական է լինելու, հատկապես երբ արդեն իսկ կան հաստատված գերիներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը:

«Քանի դեռ Ադրբեջանը պահում է հաստատված գերիներին, անխուսափելի է, որ նրանց վերադարձի գործընթացներ լինելու են: Դրանք հիմնականում կազմակերպվում են քաղաքական գործընթացների շրջանակում` կամ Ռուսաստանի Դաշնության, կամ ԱՄՆ-ի, կամ Եվրոպական Միության և կամ այլ ազդեցիկ պետությունների միջնորդությամբ, որոնք, իրենց քաղաքական ազդեցությունն օգտագործելով, կազմակերպում են գերիների վերադարձը»,- ասաց Սահակյանը՝ նկատելով, որ այդ գործընթացների շրջանակներում լուծվում են նաև որոշ այլ մարդասիրական խնդիրներ։

Իրավապաշտպանի խոսքով` հաստատված գերիների թիվը շուրջ 50 է, իսկ ոչ պաշտոնապես շրջանառվում է հավելյալ 80 գերեվարված անձի մասին տեղեկություն:

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։