Թյուրքական երկրներն ընդհանուր մեդիա-ասոցիացիա կստեղծեն

Turqer

  Թուրքական պետություններն ու թյուրքալեզու երկրները մտադիր են ստեղծել ընդհանուր մեդիա-ասոցիացիա՝ միասնությունն ամրապնդելու նպատակով: Այս մասին հայտարարել Է Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդի ղեկավար Էբուբեքիր Շահինը Բուդապեշտում կայացած սեմինարի ժամանակ։ 

Anadolu-ի հաղորդմամբ՝ Շահինը նշել է, որ նոր միջազգային հարթակը կստեղծվի «թյուրքալեզու ազգերի միասնության հետագա ամրապնդման համար»: Իր խոսքով՝ Թուրքիան մեդիա-ասոցիացիայի ստեղծման ժամանակ ցանկանում է «կարեւոր գործընկերային հարաբերություններ հաստատել եղբայրական երկրների հետ, որոնց միավորում է ընդհանուր մշակույթն ու պատմությունը», ինչպես նաև մասսայականացնել թուրքերենը: 

Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերի 12-ին Ստամբուլում տեղի է ունեցել Թյուրքական խորհրդի գագաթաժողովը, որի ժամանակ կազմակերպության անվանումը փոխվել է թյուրքական պետությունների կազմակերպման համար: 

 

auroranews.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…