Օգտատերը Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանվածներին և բազմազավակ ընտանիքներին իբրև օգնություն տրամադրելու անվան տակ գումարներ է խարդախությամբ վերցնում. shamshyan

xardakhutyun

  SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննական բաժանմունքում խարդախություն հատկանիշով նյութեր են նախապատրաստվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  նյութերը նախապատրաստվում են Լոռու մարզի բնակիչ, 38-ամյա Գագիկ Հ.-ի դիմումի փաստով: Վերջինս դիմել է ոստիկանության Վարդենիսի բաժին և հայտնել, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը կապ է հաստատել իր հետ, գրելով, որ Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանվածներին  և բազմազավակ ընտանիքներին տրամադրում են օգնություն՝ մինչև  50 կգ ծանրոցներ, տալով իբրև առաքիչ՝ ոմն անձի բջջային հեռախոսահամարը:  Գագիկ Հ.-ն կապ է հաստատել  նշված հեռախոսահամարով և հայտնել, որ ունի 5 անչափահաս երեխա և այդ անձը Գագիկ Հ.-ին հայտնել է, որ փաթեթների տեղափոխման համար պետք  նշված բջջային հեռախոսահամարին փոխանցի յուրաքանչյուր փաթեթի համար  7600 դրամ գումար:  Դեկտեմբերի 10 –ին և 11-ին ինքը  «Տել Սել» կապի միջոցով նշված բջջային հեռախոսահամարին փոխանցել է ընդհանուր 38 300 դրամ՝ պայմանավորվելով, որ փաթեթները կառաքվի մինչև դեկտեմբերի 17-ը, սակայն մինչ օրս որևէ առաքում չի կատարվել և նշված բջջային հեռախոսահամարը չի պատասխանում իր զանգերին:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ֆեյսբուքյան օգտատերը Արարատի մարզի բնակիչ Աշոտ Ա.-ն է: Ոստիկաններն էլ ունեն կասկածներ, որ  հնարավոր է, այլ քաղաքացիներ նույնպես տուժած լինեն Աշոտ Ա.-ի կողմից: 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…