ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` արձագանքելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի այսօրվա ելույթին:

Alen
 Զզվանք ու ցավ ապրեցի՝ լսելով նախկին քաղաքապետի վերջին ելույթը:
Եսակենտրոն, ջղաձգվող, ուրացող մի մարդու ելույթ, ով իր դավաճանությունն ու ապիկարությունն արդարացնելու համար պատրաստ է ինչ սուտ ասես՝ ասելու և ինչ թեմա ասես՝ շահարկելու:
Շատ բան կարող եմ ասել քո մասին, Տկզար, էնքան շատ, որ դեղերդ ու տանը տարիներով փակվելը քեզ հետ չեն բերի, բայց էս անգամ էլ չեմ ասի, որովհետև իմ մեղքն էլ կա, իմ լռելով, իմ` քեզ պաշտպանելով՝ ի հեճուկս ամեն բանի, իմ հանդեպ քո արածների, այդ արածներին մատների արանքով նայելու պատճառով և քեզ ներելու հետևանքով քո նման պորտաբույծը դեռ գոյություն ուներ:
Չե´մ ասի…
Դրա փոխարեն գնա, վերհիշիր քո էն 2 տասնյակից ավելի ընկերների անունները, ում դու գցեցիր ու դավաճանեցիր:
Ու չհամարձակվես մեր Երևանի անունը տալ կամ իմ թիմի անդամներից խոսել:
Դու Երևան ու ՔՊ «խոպան» էկած տղա էիր, քո քաղաքը Պրահան է, իսկ քո թիմը՝ փողը, շաատ փողը:
Ամո՛թ քեզ, Տկզար:

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…