22-ամյա վարորդը Lexus-ով բախվել է բնակչի տան քարե պարսպին և փլուզել այն․

bakhvel e patin

 Երեկ, դեկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Էդգար Աղեկյանը իր վարած Lexus 470 մակնիշի ավտոմեքենայով Գեղարքունիք գյուղի Կարեն Դեմիրճյան փողոցում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի ձախակողմյան հատվածի թիվ 36 տան քարե պարսպին, որոշ հատված փլուզել և առաջ ընթացել։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Է․ Աղեկյանն ու ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 21-ամյա Սերյոժա Իսոյանն ու 21-ամյա Խաչիկ Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարատկի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավերել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հովհաննես Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարը՝ Սևակ Սահակյանի 

 

shamshyan.com 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…