The Economist. «Էրդողանն իր առաջացրած հրդեհի վրա կարող է վերմակ գցել, բայց այդ վերմակը ևս շուտով կարող է բռնկվել»

Erdoghan

 Բրիտանական հեղինակավոր «The Economist» ամսագիրը հետաքրքիր վերլուծական հոդված է հրապարակել Թուրքիայում իրականացվելիք ֆինանսատնտեսական նոր քաղաքականության վերաբերյալ։ Ըստ այդմ՝ ինչպես օրերս հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ձևավորվելու է «արտարժույթով պաշտպանված և թուրքական լիրայով ներդրվելիք ժամկետային ավանդների» համակարգը։

Ամսագրի թղթակցի հետ զրուցած վերլուծաբանները նշել են, որ այդ քաղաքականության արդյունքում ավելի կմեծանա պետական գանձարանի բեռը։ Շեշտել են, որ մասնավորապես նվազագույն աշխատավարձի բարձրացումից հետո 2022 թվականի առաջին կեսին գնաճը, ըստ իրենց կանխատեսումների, կհասնի 50 տոկոսի։

Վերլուծաբաններն ընդգծել են, որ թուրքական լիրայի արժեքի ցանկացած զգալի անկման դեպքում կենտրոնական բանկին կարող է այլ ելք չմնալ, քան թղթադրամ թողարկելը՝ լիրայով դրված ավանդների տերերին իրենց գումարները տալու համար:

«Էրդողանն իր իսկ առաջացրած հրդեհի վրա կարող է վերմակ գցել իհարկե, բայց այդ վերմակը ևս շուտով կարող է բռնկվել»,-նշվել է հոդվածում։

 

ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…