ՄԱԿ-ում ՌԴ փոխներկայացուցիչը պատասխանել է «Anadolu»-ի՝ հայ-թուրքական կարգավորման մասին հարցին

Anadolu

  Տարեվերջյան ասուլիսի ժամանակ թուրքական պետական լրատվական «Anadolu» գործակալության թղթակիցը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին հարց է հղել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկիին:

Պոլյանսկին ի պատասխան, ասել է. «Մենք կողմ ենք մոտ տարածաշրջանում պարտականություններ ստանձնելուն և գոհունակությամբ ենք ընդունում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը: Հանդիպումը Մոսկվայում անցկացնելը անակնկալ չէ, քանի որ թե Թուրքիայի և թե Հայաստանի հետ լավ գործընկերություն ունենք»:

Պոլյանսկին նաև նշել է, որ հարաբերությունների կարգավորումը շատ զգայուն գործընթաց է, կողմերի միջև դեռ կա վստահության պակաս:

«Հետևաբար դա պետք է հաղթահարենք և եթե հաջողենք, ապա Հայաստանի ու Թուրքիայի միջև նորմալ դրացիական հարաբերությունների վերահաստատումից կօգտվի ողջ աշխարհը: Այս պահին այդ կետից դեռ բավականին հեռու ենք: Բայց քայլ առ քայլ առաջ շարժվենք և խթանենք 2 երկրների հնարավոր հաշտեցմանը»,- եզրափակել է ռուս դիվանագետը:

 

ermenihaber.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…