Գյումրիում դաժան սպանության դեպքը բացահայտվել է

Spanutyun Gyumrium

 Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Գյումրիում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունից հետո Գյումրիում չէին դադարում խոսակցությունները, թե սպանությունը չի բացահայտվի ու կարճ ժամանակ անց այն կմատնվի մոռացության իսկ հանցագործը կամ հանցագործները  ազատ կշրջեն: Սպանությունից կարճ ժամանակ անց,  ՀՀ ոստիկանության պետ,  ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի  կարգադրությամբ, ստեղծվեցին օպերատիվ-հետախուզական և քննչական  խմբեր ու փորձառու ոստիկաններն  ու քննիչները անցան գործի, մի քանի վարկածների ուղղությամբ կատարվեցին աշխատանքներ և,  ի վերջո,  ապացուցեցին, թե ում օրն է  40 օր կամ, որ  չբացահայտվող հանցագործություններ չկան: 

Երեկ Գյումրիում աղմկահարույց սպանության կասկածանքով Երևան քաղաքից  ոստիկանության Կումայրիի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 50-ամյա Գևորգ Մ.-ին: Կայքի տեղեկություններով՝ նա կասկածվում է  Գյումրի քաղաքի բնակիչ,  63-ամյա Անահիտ Իսկանդարյանին  սպանելու և նրա պայուսակն ու բջջային հետախոսը գողանալու մեջ: Վերջինս ոստիկանության Կումայրիի բաժնից ներկայացվել է ՀՀ  քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով: Նա խոստովանել է, որ ինքն է սպանությունը կատարել,  իսկ դրամապանակն ու հեռախոսը այրել է Գյումրու Երևանյան  խճուղու վերջնամասում, իսկ հանցագործության  գործիք դանակը նետել է Գյումրի-Երևան ավտոճանապարհին: 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…