Թուրքիայում տիկտոկեր դատախազին հեռացրել են աշխատանքից

Datakhaz

  Թուրքիայում հանրապետական դատախազ Նուսրեդդին Սալթաբաշին Դատավորների և դատախազների խորհուրդը հեռացրել է աշխատանքից։ Պատճառը Սալթաբաշի «TikTok» սոցիալական ցանցի թուրքական տիրույթում հրապարակած տեսանյութերն են, որոնք կարճ ժամանակահատվածում վերջինս ֆենոմեն են դարձրել։ 

Թուրքիայի դատավորների և դատախազների խորհուրդը Սալթաբաշի դեմ հետաքննություն է սկսել, պատճառաբանելով, որ նա «նսեմացրել է մասնագիտական պատիվը, հեղինակությունն ու հարգանքը»։

Խորհրդի որոշմամբ՝ դատախազը ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից։ 

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…