Նվազագույն աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ. նոր նախագիծ

Haryur hazar

  ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նոր նախաձեռնությամբ եւ առաջարկում է նվազագույն աշխատավարձ 68 հազար դրամը փոխարինել 100 հազար դրամով:

Հիմնավորման մեջ խմբակցությունը նշում է, որ թանկացել են մի շարք ապրանքատեսակներ, բացի այդ ավելացել է ջրի սակագինը, չի բացառվում՝ նաեւ գազի սակագինը բարձրանա: Եվ հաշվի առնելով այս ամենը՝ ընդդիմադիր խմբակցությունը նվազագույն աշխատավարձի նման բարձրացում է առաջարկում՝ ընդգծելով, թե սպառողական զամբյուղն էլ 70 հազար դրամ է կազմում:

Հավելենք, որ կառավարությունն իր ծրագրով ստանձնել էր պարտավորություն նվազագույն աշխատավարձը դարձնել 85 հազար դրամ:

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…