Եվ վստահ եմ, որ անելու ենք. Արամ Սարգսյան

AS

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 Ժողովուրդ ջան, Իսրայելը իր անկախության վերականգնումից՝ 1948-ից նույն վիճակում է, 4 ամիս առաջ իրենց մայրաքաղաք Երուսաղեմն էին ռմբակոծում, շենքեր էին փլուզվում, բայց հոռետեսություն և անհուսություն չկար, որովհետև հրեաներն էլ մեզ պես պետականություն կորցրած և ցեղասպանություն տեսած ժողովուրդ են, հասկանում են, որ հայրենիքը պաշտպանել է պետք։ Թող Աստծո արքայության և լույսի բաժին դառնան զոհված տղաների հերոսական հոգիները: Հարգանք և խոնարհում նրանց հարազատներին ու մտերիմներին, իրենք հայրենիքին տվել են ամենաթանկը, իրենց զավակին, եղբորը, ամուսնուն: Թե ինչի է վերածվելու այս ողբերգությունից հետո իրենց ընտանիքի կյանքը, ես տեսել ու դրա միջով անցել եմ… Հարցը հստակ է՝ կամ մենք հավաքական դիմադրություն ենք ձևավորում և պայքարում մեր ինքնության և պետություն ունենալու իրավունքի համար, արժևորում մեր հերոս զավակների զոհողությունը, կամ՝ զիջում ենք օտարին՝ կորցնելով ինքներս մեզ հարգելու իրավունքը, դավաճանելով Եռաբլուրին։ Ես համոզված եմ, որ մենք իրական հնարավորություններ ունենք թե քաղաքական, թե ռազմական ոլորտներում դիմակայելու, հաջողություններ գրանցելու և խաղաղությունը պարտադրելու։ Եվ վստահ եմ, որ անելու ենք:

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…