Ամերիկացի ֆիզիկոս. «Ամաչում եմ, որ Սելչուք Բայրաքթարն այստեղ է կրթություն ստացել»

Amot

 «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական «Baykar» ընկերության տեխնիկական տնօրենին՝ Ռեջեփ Էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարին, վրդովեցրել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (Massachusetts Institute of Technology, MIT) պրոֆեսոր, ֆիզիկոս Մաքս Թեգմարքի արած արտահայտությունը։

Բանն այն է, որ հիշյալ պրոֆեսորը գերմանական «Handelsblat» կայքին տված հարցազրույցում ասել է. «Ես ամաչում եմ, որ Սելչուք Բայրաքթարն կրթություն է ստացել այստեղ»:

Այդ խոսքին ի պատասխան՝ Սելչուք Բայրաքթարը Twitter-ում հետևյալ գրառումն է արել.

«MIT-ի այսպես կոչված մի գիտնական, որի անունն առաջին անգամ եմ լսում, Ղարաբաղի ռազմագործողության ժամանակ տված մի հարցազրույցում ասել է, թե «ամաչում ենք, որ Սելչուկ Բայրաքթարին դասավանդել ենք»:

Այն, ինչից պետք է ամաչեք, ձեր կատարած ցեղասպանությունը և կոտորածներն են: Իսկ մենք մեր հողերն ենք հետ վերցրել և դրա համար միայն հպարտ ենք»:

Նշենք, որ ԱՄՆ-ին ցեղասպանության մեջ մեղադրող Բայրաքթարի ծագման երկիրը՝ Թուրքիան, իրականացրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Աշխարհի տասնյակ երկրներ արդեն ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…